Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Էդքան տեղեկացված լինելն էլ մի բան չէ

Էդքան տեղեկացված լինելն էլ մի բան չէ
21.03.2025 | 12:09

Ինքս, աշխատելով լրատվության ոլորտում, միշտ համոզված եմ եղել, որ կան լուրեր, որոնք ցանկալի չէ հրապարակել: Իրենց կյանքից զրկելու, ավտովթարների, տարատեսակ պղծությունների ու բարոյալքությունների մասին նյութերը միշտ ու բոլոր դեպքերում վատ են անդրադառնում հասարակության հոգեկան առողջության, տրամադրության ու ընդհանրապես ներաշխարհի վրա:

Օրինակ, իրենց կյանքից զրկելու մասին վիճակագրությունը և ոչ միայն, խորհրդային տարիներին գաղտնիության կնիքի տակ էր: Այդ հիմա է պարզ դառնում, որ 1965 թվականին ԽՍՀՄ-ում այդ ցուցանիշը աշխարհում ամենաբարձրներից մեկն է եղել: Բայց ո՞վ է իմացել այդ մասին: Ո՞վ է իմացել, որ 1961 ու 1983 թվականներին ահաբեկիչները փորձել են Երևան-Եղեգնաձոր ու Երևան-Բերդ թռիչքներն իրականացնող ինքնաթիռներն առևանգել ու թռչել դեպի Թուրքիա: Վստահ եմ՝ այսօր անգամ շատերը չգիտեն այդ մասին, որովհետև այն ժամանակ պետք չի եղել ժողովրդին սթրեսի ենթարկել, մտահոգվելու առիթներ տալ: Դրա համար էլ «սովետի վախտ» բոլորն ուրախ ու երջանիկ իրենց պլանը տալիս, իրենց «պուծյովկաներով» գնում էին հանգստանալու: Քիչ բան գիտեին, ու դա լավ էր առաջին հերթին իրենց համար:

Այսօր ազգը դեպրեսիվ է դարձել, ջահելներն՝ ագրեսիվ ու անհանդուրժող: Դա տարատեսակ աղբ-սերիալների ու ամենօրյա ռեժիմով մատուցվող լրատվական տեռորի արդյունքն է: նիկոլի ստատուսներն ու աննայի վիդեոներն էլ՝ մի կողմից:

Օրինակ, որ Եռաբլուրում՝ տղերքի խնկամաններում, պլան են դնում ու վերցնում, ես գիտեի շատ վաղուց, բայց երբևէ չեմ մտածել բարձրաձայնել այդ մասին, մինչև որ ռեպորտաժ չեղավ: Չեմ ցանկացել, որ մարդիկ ևս մեկ կետով հիասթափվեն մարդկությունից:

Հավատացեք, էդքան տեղեկացված լինելն էլ մի բան չէ: Ամբողջ օրը լրատվական դաշտում տռեշ ու շոկ փնտրելը ձեր առողջության վրա է անդրադառնում, ու դուք դա չեք զգում:

Իզուր չի ասվում՝ меньше знаешь-крепче спишь: Հավատացեք, դա այդպես է: Խնայեք ձեզ:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ